понедельник, 2 сентября 2013 г.

ՀԱՅ ԳԻՐՔԸ կազմակերպում է նկարազարդման դպրոցականների մրցույ

ՀԱՅ ԳԻՐՔԸ կազմակերպում է նկարազարդման դպրոցական մրցույթ

«Անտարես» հրատարակչությունը «Կողմնացույց» պատանեկան մատենաշարով լույս է ընծայել «Ռոբին Հուդ» գիրքը: Դպրոցականներին հարկավոր է սեփական պատկերացումներով նկարել այդ գրքից 3 դրվագ և ներկայացնել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցի ցանկացած գրախանութ (հասցեներ՝ Հանրապետության 76, Ալեք Մանուկյան 15/22, Իսահակյան 16ա): Նկարները ցանկալի է, որ լինեն A4 կամ A3 չափի: Նկարների ետևում պետք է նշված լինի աշակերտի անուն-ազգանունը, ծնողի կամ ուսուցչի հեռախոսահամարը և այն դպրոցն ու դասարանը, որը ներկայացնում է աշակերտը: Նկարներն ընդունվում են  մինչև 2013 թ. նոյեմբերի 15-ը:
Մրցույթի հաղթողները, բացի նախատեսված պարգևներից, հնարավորություն կունենան աշխատակցել «Անտարես» հրատարակչության հետ և նկարազարդել «Կողմնացույց» պատանեկան մատենաշարի հաջորդ գրքերը: Հատուկ մրցանակ է սահմանված նաև այն դպրոցի համար, որի ներկայացուցիչը կճանաչվի գլխավոր հաղթող:
                                                                                  ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանց
Հանրապետության 76,
Ալեք Մանուկյան 15/22,
                                                                                            Իսահակյան 16ա

понедельник, 26 августа 2013 г.

ԱՐՔԱՅԱԶՆՆ ՈԻ ԲԱՅԱՐ ՁԻՆ (ֆրանսիական հեքիաթ)

Մի թագավոր ուներ մինու­ճար տղա։ Մի անգամ նա ասաց արքայազնին.
Որդիս, ես երկու շաբաթով բացակայելու եմ։ Քեզ եմ թողնում ամրոցի բոլոր բանալիները, բայց ահա այս մի սենյակն արգելում եմ մտնել։
Լա՛վ, հայր իմ,— պատասխանեց արքայազնը։
Հենց որ հայրը ճանապարհ ընկավ, արքայազնը անմիջա­պես բացեց այդ սենյակն ու մի հրաշագեղ ոսկե ավազան տեսավ այնտեղ, նա մատը մտցրեց ավազանի մեջ, ու այն իսկույն ծածկվեց ոսկով։ Որքան էլ որ չարչարվեց արքայազնը, չկարողացավ ոսկին հանել մատից ու ստիպված եղավ մատը փաթաթել շորով։ Նույն օրը երեկոյան հայրը վերադարձավ։
Դե, տղաս, մտե՞լ ես այն սենյակը։
Ո՛չ, հայրիկ:
Իսկ ի՞նչ է պատահել մատիդ։
Ոչինչ, հայրիկ։
Տղաս, քեզ հետ ինչ-որ բան է պատահել։
Ես մատս վնասեցի, երբ մեր ծառաների համար հաց էի կտրում։
Հապա մի ցույց տուր մատդ։ Արքայազնը ստիպված էր ցույց տալ մատը։
Ես էլ ո՞ւմ վստահեմ, եթե չեմ կարող վստահել հա­րազատ որդուս,— դառնացած ասաց թագավորը։
Հետո նա ասաց արքայազնին.
Ես նորից պետք է բացակայեմ երկու շաբաթով։ Ահա քեզ բոլոր բանալիները, բայց չմտնես այն սենյակը, ուր քեզ արգելել եմ մտնել։
Լա՛վ, հայրիկ։ Հանգիստ եղեք։
Հենց որ հայրը մեկնեց, արքայազնը վազեց ոսկե շատըվանի մոտ ու թրջեց հագուստն ու գլուխը, նույն վայր­կյանին նրա շորերը ոսկեզօծվեցին, մազերը՝ նույնպես։ Հետո նա գնաց ախոռ, որտեղ կանգնած էին երկու ձի՝ Մորոն ու Բայարը։
Մորո,— ասաց արքայազնը,— դու քանի՞ լյո ես անում մի քայլի ժամանակ։
Տասնութ։
Իսկ դո՞ւ, Բայար։
Ես՝ տասնհինգ, բայց ավելի հունարով եմ, քան Մո­րոն։ Դուք չեք զղջա, եթե ինձ վերցնեք։
Արքայազնը թռավ Բայարի գավակն, ու նրանք սլացան։ Նույն երեկոյան թագավորը պալատ վերադարձավ։ Չտես­նելով տղային, նա վազեց ախոռ։
Ո՞ւր է Բայարը,— հարցրեց նա Մորոյին։
Բայարը, սլացավ ձեր որդու հետ միասին։
Թագավորը թռավ Մորոյի գավակն ու սլացավ տղայի ետևից։
Որոշ ժամանակ հետո Բայարն ասաց արքայազնին.
Ա՜խ, արքայազն, մենք կորած ենք։ Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս սպունգն ու նետեք ձեր ուսի վրայով որքան կարող եք բարձր ու հեռու։
Արքայազնը կատարեց ձիու ասածը, և այն տեղում, ուր ընկավ սպունգը, իսկույն հայտնվեց մի թավ անտառ։ Թագավորը Մորոյի հետ սլացավ անտառի միջով։
Ա՜խ, արքայազն,— ասաց Բայարը,— մենք կորած ենք։ Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս քերիչը և ձեր ուսի վրայով շպրտեք որքան կարող եք հեռու ու բարձր։
Արքայազնը կատարեց ձիու ասածը, և իսկույն նրանց ու թագավորի միջև հայտնվեց մի լայն գետ։ Թագավորը Մորոյին հեծած անցավ գետը։
Ա՜խ, արքայազն, մենք կորած ենք,— ասաց Բայարը։Ես զգում եմ մեր ետևում Մորոյի շունչը։ Վերցրեք այս քարն ու ձեր ուսի վրայով նետեք որքան կարող եք բարձր ու հեռու։
Արքայազնը նետեց քարը ու նրանց ետևում հայտնվեց մի վիթխարի սար, որն ամբողջովին ծածկված էր սրիչներով։ Թագավորն ուզում էր անցնել նրանց վրայով, բայց Մորոյի ոտքերը կտրատվեցին, ու, հասնելով սարի կեսին, նրանք ետ վերադարձան։
Մի քիչ հետո արքայազնը հանդիպեց մի ջահել բատրակի, որը հենց նոր էր հաշիվը փակել տիրոջ հետ ու վերադառնում էր տուն։
Լսիր, բարեկամ,— ասաց նրան արքայազնը,— ուզո՞ւմ ես փոխել ինձ հետ հագուստդ։
Վա՜յ,— պատասխանեց տղան,— ինչո՞ւ եք ծաղրում ինձ։Բայց և այնպես տվեց նրան հագուստը։ Արքայազ­նը հագավ նրա շորերը, հետո գնեց եզան փուչիկ ու դա էլ հագցրեց գլխին։ Այս տեսքով նա գնաց այդ երկիրը կառա­վարող թագավորի պալատն ու հարցրեց, թե նրանք խոհարարի օգնականի կարիք չունե՞ն։ Նրան վերցրեցին աշխատանքի։ Քանի որ նա երբեք փուչիկը չէր հանում գլխից ու աշխատում էր ցույց չտալ ոսկե մազերը, պալատում նրա անունը դրեցին Քոսոտ։
Թագավորն ուներ երեք աղջիկ ու պատրաստվում էր ամուսնացնել նրանց։ Արքայադուստրերից ամեն մեկը պետք է իր ընտրյալին նետեր մի ոսկե խնձոր։ Եվ ահա երկրի բոլոր իշխաններն սկսեցին դանդաղ քայլերով անցնել նրանց մո­տով. երկու ավագ աղջիկներն իրենց ոսկե խնձորները նե­տեցին, մեկը՝ կաղին, մյուսը՝ սապատավորին։ Քոսոտն էլ խառնվեց իշխանների խմբին, ու ամենափոքր արքայադուստ­րն իր խնձորը նետեց նրան։ Աղջիկը մի անգամ տեսել էր, թե ինչպես էր տղան գաղտնի սանրում իր ոսկե մազերը, ու գիտեր նրա ով լինելը։
Թագավորը խիստ զայրացավ աղջիկների ընտրությունից։
Կաղ, կուզիկ, քոսոտ,— ասում էր նա։Լա՜վ փե­սաներ են։
Անցավ որոշ ժամանակ ու թագավորը հիվանդացավ։ Նրա բուժման համար հարկավոր էր Հունգարիայի թագուհու ջրից բերել երեք սափոր ջուր։ Կաղն ու Կուզիկը ճանապարհ ըն­կան, որ այդ ջուրը ճարեն։ Արքայազնը ասաց կնոջը.
Գնա, հարցրու հորդ, կարո՞ղ եմ ես էլ գնալ ջրի:
Բարև, սիրելի հայրիկ։
Բարև, տիկին Քոսոտ։
Քոսոտը հարցնում է, կարո՞ղ է ինքն էլ գնալ ջրի։
Ինչպես կուզի։ Թող վերցնի երեքոտնանի ձին և գնա ու ետ չգա։
Արքայադուստրը վերադարձավ ամուսնու մոտ։
Հը՞, հայրդ ի՞նչ ասաց։
Սիրելիս, նա ասաց, որ դու վերցնես երեքոտնանի ձին ու գնաս։
Բայց չասաց, թե թագավորն ուզում է, որ նա ետ չգա։
Արքայազնը մի յաբու նստեց ու գնաց այն անտառը, որ­տեղ թողել էր Բայարին։ Բայարի կողքին նա տեսավ Հուն­գարիայի թագուհու ջրով լի երեք սափոր, վերցրեց դրանք ու նորից նստեց երեքոտնանի ձին։ Ու երբ անցնում էր իջևանատան մոտով, տեսավ, որ իր երկու քենակալները ծիծա­ղում են և գինի խմում։
Սա ի՜նչ է,— ասաց նա,— ուրեմն, դուք չե՞ք գնացել Հունգարիայի թագուհու ջրի ետևից։
Շա՜տ մեզ պետք է,— պատասխանեցին նրանք։Իսկ մի՞թե դու ճարել ես ջուրը։
Այո՛:
Չե՞ս ծախի այդ երեք սափորը մեզ։
Դուք կստանաք այդ սափորները, եթե ձեզնից յուրաքանչյուրը թույլ տա, որ հարյուր անգամ բզով ծակեմ իր ետևը։
Դե, լավ։
Կաղն ու Կուզիկը Հունգարիայի թագուհու ջուրը երեք սափորով բերեցին թագավորին։
Իսկ Քոսոտին դուք չհանդիպեցի՞ք,— հարցրեց նրանց թագավորը։
Աստված է վկա, որ չենք հանդիպել, ձերդ մեծություն,— պատասխանեցին նրանք։
Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Անցավ որոշ ժամանակ, ու հիմա էլ պատերազմ սկսվեց։ Քոսոտն ասաց կնոջը.
Գնա հորդ հարցրու, կարելի է ես էլ գնամ արշավանքի։
Բարև, սիրելի հայրիկ։
Բարև, տիկին Քոսոտ։
Քոսոտը հարցնում է, թե ինքը կարո՞ղ է մեկնել ար­շավանքի։
Ինչպես ուզում եք։ Թող վերցնի երեքոտնանի ձին, գնա ու ետ չվերադառնա։
Քո սոտի կինը վերադարձավ ամուսնու մոտ։
Հը՞, ի՞նչ ասաց հայրդ։
Սիրելիս, նա ասաց, որ վերցնես երեքոտնանի ձին ու գնաս։
Արքայադուստրը չասաց, որ թագավորը ցանկացավ նրան ետ չվերադառնալ։
Արքայազնը երեքոտնանի ձիով գնաց անտառ։ Տեղ հասնելով, նա հագավ իր ոսկեզօծ զգեստները, հեծավ Բայարին ու գնաց մարտի դաշտ։ Նա հաղթեց բոլոր թշնամիներին։ Նա կռվում էր այն թագավորի զորքի դեմ, որը հենց իր հայրն էր։ Կաղն ու Կուզիկը, որ հեռվից նայում էին ճակատամար­տին, գնացին թագավորի մոտ ու ասացին.
Էհ, ձերդ մեծություն, եթե դուք տեսնեիք այն կտրի­ճին, որը հաղթեց թշնամուն...
Ափսոս, որ իմ ամենափոքր աղջիկն էլ է ամուսնա­ցած,— ասաց թագավորը։Ես աղջկաս հաճույքով կտայի նրան։ Իսկ Քոսոտին չտեսա՞ք։
Աստված է վկա, որ չենք տեսել։
Շուտով նորից պատերազմ սկսվեց։ Արքայազնը նորից կնոջն ուղարկեց թագավորի մոտ, որ նա իրեն թույլ տա մաս­նակցել արշավանքին։ Հետո երեքոտնանի ձիով հասնելով անտառ, հեծավ Բայարին ու առաջվանից ավելի գեղեցկա­նալով, մարտի մեջ մտավ։ Նա շահեց ճակատամարտը, իսկ Կաղն ու Կուզիկը հեռվից նայում էին ու ասում.
Ի՜նչ կտրիճն է, ի՜նչ խիզախը...
Էհ, ձերդ մեծություն,— ասացին նրանք թագավո­րին,— եթե դուք տեսնեիք ճակատամարտը շահած կտրի­ճին...
Շատ ափսոս, որ իմ կրտսեր աղջիկն ամուսնացած է։ Ես հաճույքով աղջկաս կտայի նրան։ Իսկ Քոսոտին չե՞ք հան­դիպել:
Աստված է վկա, որ չենք հանդիպել։
Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Թագավորի լրիվ ապաքինման համար երկու սափոր ջուր էր հարկավոր։ Արքայազնը նորից կնոջն ուղարկեց հոր մոտ Հունգարիայի թագուհու ջուրը ճարելու համար թույլտվու­թյուն ստանալու, և երեքոտանի ձիով գնաց անտառ։ Այն­տեղ, Բայարի կողքին դրված էր ջրով լի երկու սափոր, նա վերցրեց դրանք ու ետ վերադարձավ։ Իջևանատան մոտից անցնելիս տեսավ, որ Կաղն ու Կուզիկը ուրախ քեֆ են անում։
Սա ինչ է, ուրեմն, դուք չե՞ք գնացել Հունգարիայի թագուհու ջուրը ճարելու։
Շատ մեզ պետք է,— պատասխանեցին նրանք։Իսկ դու ճարե՞լ ես։
Այո, ահա սափորները։
Չե՞ս ծախի մեզ։
Ինչ արած, ես կզիջեմ ձեզ այդ սափորները, եթե դուք ինձ տաք ձեր ոսկե խնձորները։
Թող ուզածդ դա լինի։ Վերցրու։
Արքայազնը վերցրեց ոսկե խնձորները, իսկ նրա քենակալները՝ Հունգարիայի թագուհու ջուրը։
Դուք չհանդիպեցի՞ք Քոսոտին,— հարցրեց նրանց թագավորը։
Աստված է վկա, ձերդ մեծություն, չենք հանդիպել, Աստված է վկա։
Լավ պտուղ է ձեր Քոսոտը, խոսք չկա։
Շատ ժամանակ չէր անցել, որ նորից պատերազմ սկսվեց։ Արքայազնը նորից գնաց անտառ, հագավ իր ոսկեզօծ զգեստները ու, նախկինից ավելի գեղեցիկ, հեծավ Բայարին, սլացավ մարտի դաշտ։ Նա նորից շահեց ճակատամարտը, ու երբ ամբողջ թափով ետ էր սլանում, թագավորը, որ հեռվից դիտում էր ճակատամարտը, մի նետ արձակեց, նա դա դիտմամբ արեց, որ հետո կարողանա ճանաչել կտրիճին։
Երբ նրանք վերադարձան անտառ, Բայարն ասաց տիրոջը.
Արքայազն, ես էլ ձեզ նման ազնվազարմ եմ։ Ինձ հրամայված էր հինգ ծառայություն մատուցել մի այլ արքայազնի։ Ուզո՞ւմ եք ինձ հետ ճանապարհ ընկնել։ Ես ուզում եմ ետ վերադարձնել իմ թագավորությունը և ստանալ այն ամենը, ինչ պատկանում է ինձ։
Արքայազնը չցանկացավ ուղեկցել նրան ու երեքոտնանի ձիով վերադարձավ ամրոց։
Թագավորը հրամայեց ամենուրեք հայտարարել, որ ճա­կատամարտը շահողը պետք է շռայլ պարգև ստանա։ Շա՜տ-շատերը եկան պալատ, նախապես իրենց ազդրի մեջ նետ մտցնելով, բայց թագավորն իսկույն տեսնում էր, որ դա իր նետը չի։
Այդ ժամանակամիջոցում արքայազնը վերադարձավ ամրոց, ու նրա կինը մարդ ուղարկեց բժշկի ետևից, որ վերջինս հանի ամուսնու ազդրից նետը։ Թագավորը տեսավ, որ բժիշ­կը մտավ փեսայի մոտ. նկատելով, որ բժիշկն այնտեղ եր­կար մնաց, թագավորն ինքը եկավ փեսայի մոտ ու տեսավ իր նետը, նա չէր կարողանում հասկանալ, թե նետն ինչ գործ ունի այստեղ։ Այդ ժամանակ արքայազնը ասաց.
Այդ բոլորը ես եմ արել։ Առաջին անգամ ես ճարեցի Հունգարիայի թագուհու ջրով երեք սափորր, բայց դրանք զիջեցի իմ քենակալներին ու փոխարենը հարյուր անգամ բզով ծակեցի նրանց ետևը։ Իսկ հետո երկու սափորի դիմաց նրանք ինձ տվեցին իրենց ոսկե խնձորները։
Այդժամ թագավորը հրամայեց իր մոտ բերել Կաղին ու Կուզիկին։
Հապա մի ասեք, թե ո՞ւր են ձեր ոսկե խնձորները։
Մենք կորցրել ենք։

Նրանց լավ դնգստեցին ու դուրս արեցին պալատից։ Իսկ արքայազնի հոր հետ հաշտություն կնքեցին, և բոլորն ապ­րեցին ուրախ ու երջանիկ։