понедельник, 2 сентября 2013 г.

ՀԱՅ ԳԻՐՔԸ կազմակերպում է նկարազարդման դպրոցականների մրցույ

ՀԱՅ ԳԻՐՔԸ կազմակերպում է նկարազարդման դպրոցական մրցույթ

«Անտարես» հրատարակչությունը «Կողմնացույց» պատանեկան մատենաշարով լույս է ընծայել «Ռոբին Հուդ» գիրքը: Դպրոցականներին հարկավոր է սեփական պատկերացումներով նկարել այդ գրքից 3 դրվագ և ներկայացնել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցի ցանկացած գրախանութ (հասցեներ՝ Հանրապետության 76, Ալեք Մանուկյան 15/22, Իսահակյան 16ա): Նկարները ցանկալի է, որ լինեն A4 կամ A3 չափի: Նկարների ետևում պետք է նշված լինի աշակերտի անուն-ազգանունը, ծնողի կամ ուսուցչի հեռախոսահամարը և այն դպրոցն ու դասարանը, որը ներկայացնում է աշակերտը: Նկարներն ընդունվում են  մինչև 2013 թ. նոյեմբերի 15-ը:
Մրցույթի հաղթողները, բացի նախատեսված պարգևներից, հնարավորություն կունենան աշխատակցել «Անտարես» հրատարակչության հետ և նկարազարդել «Կողմնացույց» պատանեկան մատենաշարի հաջորդ գրքերը: Հատուկ մրցանակ է սահմանված նաև այն դպրոցի համար, որի ներկայացուցիչը կճանաչվի գլխավոր հաղթող:
                                                                                  ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանց
Հանրապետության 76,
Ալեք Մանուկյան 15/22,
                                                                                            Իսահակյան 16ա