ՀԱՅ ԳԻՐՔԸ
կազմակերպում է նկարազարդման դպրոցական մրցույթ
«Անտարես» հրատարակչությունը «Կողմնացույց» պատանեկան մատենաշարով
լույս է ընծայել «Ռոբին Հուդ» գիրքը: Դպրոցականներին հարկավոր է սեփական պատկերացումներով
նկարել այդ գրքից 3 դրվագ և ներկայացնել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանցի ցանկացած գրախանութ
(հասցեներ՝ Հանրապետության 76, Ալեք Մանուկյան 15/22,
Իսահակյան 16ա):
Նկարները ցանկալի է, որ լինեն A4 կամ A3 չափի: Նկարների ետևում պետք է նշված լինի աշակերտի
անուն-ազգանունը, ծնողի կամ ուսուցչի հեռախոսահամարը և այն դպրոցն ու դասարանը, որը ներկայացնում
է աշակերտը: Նկարներն ընդունվում են մինչև 2013 թ. նոյեմբերի 15-ը:
Մրցույթի հաղթողները, բացի նախատեսված պարգևներից, հնարավորություն
կունենան աշխատակցել «Անտարես» հրատարակչության հետ և նկարազարդել «Կողմնացույց» պատանեկան
մատենաշարի հաջորդ գրքերը: Հատուկ մրցանակ է սահմանված նաև այն դպրոցի համար, որի ներկայացուցիչը
կճանաչվի գլխավոր հաղթող:
ՀԱՅ
ԳԻՐՔ գրախանութների ցանց
Հանրապետության 76,
Ալեք Մանուկյան 15/22,
Իսահակյան 16ա
http://apdroider.ru/
ОтветитьУдалить