Մի անգամ մի մարդ ինձ էսպիսի բան պատմեց.
_Երբ ես ձիեր էի արածացնում Ռոդգոշչ սարում, մոտս եկավ ծերունի Վացուլկան, նա, որ ջահել տարներին ոչխար էր պահում սարերում: Եկավ ու ասում է.
_Այ էս հորից, տղաս, մի անգամ հովիվները մի կիսամեռ մարդ հանեցին:
_Քեռի,- ասում եմ,- պատմիր, թե ինչպես եղել:
_Լավ,- ասում է,- ուրեմն, բանն էսպես է եղել. Տրոյանովիցում մի մարդ էր ապրում. Նրա քողտիկը հենց Միաշի փեշին էր: Օրերից մի օր մի կախարդ է հյուր գալիս, գիշերը մնում է նրա տանը ու ասում է.
-Դու գիտե՞ս, որ Ռադգոշչ սարում մի ջրհոր կա, խաչի մոտ: Ինձ տար էնտեղ, ես քեզ լավ կվարձատրեմ:
Կախարդը լավ վարձ է խոստանում, գյուղացին համաձայնում է ու տանում նրան: Հասնում են խաչի մոտ, հենց էն ժամանակ, երբ արևը նոր էր դուրս գալիս, ու մոտենում են ջրհորին: Էստեղ կախարդը մի քանի քայլ չափում է, հագից գցում է բաճկոնը, գրպանից մի գիրք է հանում, մի ճիպոտ, չոքում է ու սկսում աղոթել: Աղոթքը վերջացնելուց հետո ճիպոտով խփում է գետնին: Գետինը իսկույն պատռվում է ու մի հսկայական անձավ է բացվում: Էդ անձավը ամբողջապես ծածկված է լինում սառցալուլաներով: Կախարդը մտնում է անձավ, սկսում է էդ սառցալուլաները ջարդել ու լցնել իր պարկը, իսկ գյուղացին նստում է վերևում ու նայում: Կախարդը ներքևից ձեն է տալիս.
_Ցած իջիր,-ասում է,-քեզ համար էլ հավաքիր:
Գյուղացին իջնում է ու մի մեծ սառցալուլա կոտրում, որ ետդարձի ճամփին գավազանի տեղ օգտագործի: Կախարդը հավաքում է, ինչքան որ կարողանում է, դուրս է գալիս անձավից, ճիպոտով երեք անգամ խփում է գետնին, գետինը փակվում է, գյուղացու վարձը տալիս է ու թողնում գնում:
Գյուղացին տուն է գալիս ու սառցալուլան դնում է լուսամուտի գոգը: Մեկ էլ գալիս է հարևանը, տեսնում է սառցալուլան ու հարցնում.
_Էս գավազանը որտեղի՞ց:
Սա ճիշտ-ճիշտ պատմում է, թե որտեղից ու ինչպես է ճարել:
Հարևանն ասում է.
_Ինձ թվում է, սա արծաթ է: Արի կլինի տար ոսկերիչի մոտ, թե որ արծաթ եղավ, նա քեզ լավ գին կտա:
Ոսկերիչը տեսնում է, որ անփորձ մարդու հետ գործ ունի, հարյուր ոսկի է տալիս նրան: Գյուղացին, էդքան շատ փողը տեսնելով, շշմում է, լեզուն կապ է ընկնում ու չի կարողանում մի խոսք ասի: Վարպետը մտածում է. «Կա-չկա քիչ է», ու հարյուր ոսկի էլ է ավելացնում: Գյուղացին փողը վերցնում է ու ետ է դառնում, գալիս է տուն: Տանը կնոջն ասում է.
_Թե որ էն մարդը մեկ էլ գա, էս լուլաներից մի լիքը պարկ հավաքելու եմ:
Անցնում է մի տարի, կախարդը նորից է հայտնվում, էլի գիշերը մնում է նրա տանը: Գյուղացին լավ պատիվ է տալիս նրան ու խնդրում է.
_Ինձ էլ տար քեզ հետ:
Առավոտ շուտ, լուսումութին գյուղացին վերցնում է պարկը ու կախարդի հետ գնում է Ռադգոշչ: Հենց որ տեղ են հասնում, կախարդը էլի նույն բաներն է անում, ինչ առաջին անգամ: Գետինը ճեղքվում է, ու նրանք իջնում են անձավ: Էս անգամ գյուղացին էլ չի սպասում, որ խնդրեն. Լուլաները կոտրում է ու լցնում իր պարկը: Կախարդը հավաքում է, ինչքան որ կարող է, դուրս է գալիս անձավից ու ձեն տալիս գյուղացուն.
_Դուրս արի:
Գյուղացին ուշք չի դարձնում, շարունակում է իր գործը: Երկրորդ անգամ է ձեն տալիս, էլի նույնը, կանչում է երրորդ անգամ, գյուղացին դուրս չի գալիս: Կախարդը մի քիչ էլ է սպասում, հետո ճիպոտով խփում է գետնին, գետինը փակվում է, գյուղացին մնում է անձավում:
Անձավը մթնում է: Գյուղացին ուշքի է գալիս ու գլխի է ընկնում, որ կախարդն իրեն գետնի տակ է թողել: Ափլփելով դեսուդեն է ընկնում, մի քանի ճամփա է գտնում, ընտրում է դրանցից ամենամեծն ու սողեսող առաջ գնում: Արծաթով լի պարկը ստիպված թողնում է անձավում: Ճարն ինչ: Պարզ է, թե մթության մեջ ինչ դժվարություններ է քաշում անձավից դուրս գալու համար: Նա կախարդի ետևից անձավ էր մտել դեռ արևածագին, իսկ երբ արևն սկսում է մայր մտնել, հովիվները ոչխարը քշում են դեպի Փոքր Վոլարժկա, փարախները: Էստեղ հանկարծ լսում են, որ մեկը աղոթում է աստծուն ու օգնություն կանչում: Փնտրում են, փնտրում, որտեղից է ձենը գալիս, վերջապես նրան գտնում են էս փոսի մեջ: Սոճին կտրում են ու իջեցնում փոսը: Ձախորդ գյուղացին հալից ընկած, շորերը պատառոտված, սոճուց բռնելով մի կերպ դուրս է գալիս փոսից ու ազատվում:
Թարգ. Շավարշ Գրիգորյանի

Комментариев нет:
Отправить комментарий