Գյուղից ոչ հեռու դես ու դեն էր վազվզում քաղցած շնագայլը, հանկարծ նկատեց, որ ծառի տակ քուջուջ է անում մի չաղլիկ հավ:
«Այ լավ ո~րս»,- մտածեց շնագայլը ու սկսեց գողեգող մոտենալ հավին:
Բայց հավի սրատես աչքը ժամանակին նկատեց թշնամուն: Նա կչկչոցով թռավ ու նստեց ծառւ ճյուղին:
Շնագայլը մոտեցավ ու սկսեց սիրալիր խոսել.
_Հավիկ քույրիկ, նորությունը չե՞ս լասել: Ասում են, թե բոլոր գազանների ու թռչունների միջև հաշտություն է հայտարարվել: Սրանից հետո մենք բոլորս պիտի բարեկամներ լինենք: Ցած իջիր, սիրելիս:
«Այ դու խաբեբա,-մտածեց հավը,-բայց ես քեզանից խորամանկ եմ»:
Վիզը երկարացնելով, նա սկսեց չորս կողմը նայել: Գլուխը պտտում էր այս ու այն կողմ, իսկ նրա վզի վրա ցնցվում էին կարմիր գինդերը, կոկորդում ինչ-որ բան էր խլթխլթում:
_Ի՞նչ պատահեց քեզ: Չլինի՞ թե վախեցար,-հարցրեց շնագայլը:
_Ինչպես չվախենամ: Գյուղից մի խումբ կատաղած շներ են վազում այս կողմը: Վախենում եմ հանկարծ ինձ հոշոտեն...
Շնագայլը, հենց որ լսեց շների մասին, սկսեց փախչել:
_Ինչու՞ ես ծլկում, չէ՞ որ նոր ասացիր, թե բոլոր գազանների ու թռչունների միջև հաշտություն է հայտարարվել,-կանչեց նրա ետևից հավը:
_Ինչ իմանամ, գուցե շները դեռ չգիտե՞ն այդ հաշտության մասին,-վրա բերեց շնագայլն ու առանց ետ նայելու, լեղապատառ փախավ:
Այդպես հնարամիտ հավը խաբեց շնագայլին:
Թարգմ. Վիրաբ Մանուկյան
Комментариев нет:
Отправить комментарий