воскресенье, 24 апреля 2011 г.

ԷՄԻՐ ՄՈՒԱՎԻԱՆ ՈՒ ՋՐԱՂԱՑՊԱՆԸ (Ալժիրյան հեքիաթ)

Մի անգամ Էմիր Մուավիան կանգ առավ ջրաղացի դռանը: Նա տեսավ, թե ինչպես է ավանակը շրջանաձև քայլում և պտտեցնում ալրաղացի անիվը: Ավանակի վզից զանգակ էր կախված:
Էմիրը հարցրեց ջրաղացապանին.
_Ինչո՞ւ ես ավանակի վզից զանգակ կախել:
Ջրաղացպանը պատասխանեց.
_Գիտե՞ս ինչ կա, եթե ես պատահաբար ննջեմ, իսկ ավանակը կանգ առնի, զանգակը չի զնգզնգա: Ես էլ կիմանամ, որ ավանակը կանգնել է, կբղավեմ, և կենդանին նորից կպտտվի աղացի շուրջը:
Այն ժամանակ Էմիրն ասաց նրան.
_Իսկ եթե ավանակը կանգ առնի և գլուխը թափահարի, դու կլսե՞ս զանգակի զնգոցը, թեկուզ և ավանակն իր տեղում կանգնած լինի:
_Ո՛վ, տեր իմ, ախր ես որտեղի՞ց այնպիսի ավանակ ճարեմ, որ քո խելքից ունենա,-պատասխանում է ջրաղացպանը:

Комментариев нет:

Отправить комментарий