Կար չկար մի ջրաղացապան: Նա մի աղջիկ ուներ, այնքա~ն խելացի, այնքա~ն խելացի, խելքի ծով: Սրա համբավը գնացել հասել էր նույնիսկ հարևան երկրները:
Թագավորը նույնպես լսեց ջրաղացպանի աղջկա մասին, իր ծառային նրա մոտ ուղարկեց և հրամայեց ասել, որ թագավորի տանիքում արդեն հարյուր տարի է, ինչ մի կապ վուշ կա ընկած, եկ և դրանից, եթե կարող ես, ոսկի թել մանիր:
Ջրաղացպանի աղջիկը լսեց թագավորի ծառային և խնդրեց հաղորդել թագավորին, որ իր հոր դուռը հարյուր տարի է, ինչ պատած-պարսպապատած է, թե որ թագավորը դրանից ոսկե իլիկ պատրաստի, ինքն էլ այդ ոսկե իլիկով ոսկի թել կմանի թագավորի հարյուր տարվա վուշից; Թագավորը հո չի՞ կարող թույլ տալ, որ ջրաղացպանի աղջիկը թագավորի համար ոսկի թել մանի փայտե հասարակ իլիկով:
Թագավորին ջրաղացպանի աղջկա պատասխանը դուր եկավ: Նա իր ծառային երկրորդ անգամ ուղարկեց ջրաղացպանի աղջկա մոտ և հրամայեց ասել նրան, որ թագավորն իր տանիքում մի ծակ կուժ ունի, եթե կարող է, թող ջրաղացպանի աղջիկը գա և այդ ծակ կուժը կարկատի:
Ջրաղացպանի աղջիկը հիմա էլ այս պատասխանն ուղարկեց թագավորին. ձեռք պետք է քաշել այդ կժից, եթե դա բանի պետք լիներ, տանիք չէր նետվի, լսված բան չէ, որ անպետք իրը տանիքից ետ բերվի ու նորոգվի:
Այս պատասխանն ավելի դուր եկավ թագավորին: նա իր ծառային երրորդ անգամ ուղարկեց ջրաղացպանի աղջկա մոտ և հրամայեց ասել նրան, որ թող նա իր ոտով թագավորի պալատը գա, բայց և' չբարևի, նվեր տա, բայց և' չտա:
Ջրաղացպանի աղջիկը բռնեց մի աղավնի, դրեց մաղի մեջ, երկրորդ մաղով ծածկեց առաջին մաղի բերանը, առավ թևի տակ, նստեց ավանակի վրա, հասավ թագավորի պալատը, գլուխ տվեց թագավորին, ապա վերևի մաղը բարձրացրեց, աղավնին մաղից դուրդ եկավ ու թռավ գնաց...
Ահա և ստացվեց, որ ջրաղացպանի աղջիկը իր ոտով եկավ, բայց և' իր ոտով չեկավ: Բարևեց թագավորին, բայց և' չբարևեց: Նվեր տվեց նարն, բայց և' չտվեց:
Թագավորին ջրաղացպանի աղջիկն այնքան դուր եկավ, որ տեղնուտեղը որոշեց ամուսնանալ նրա հետ:

Տպագրվել է «Պիոներ» ամսագրի 1979 թվականի 9-րդ համարում:
Комментариев нет:
Отправить комментарий