ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ / Նապաստակի վախը
_Ա'յ նապաստակ.
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք,-
Հարցրին ճամփին:
_Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն,-
Պատասխանեց
Նապաստակը:
_Հոգիդ սիրես`
Թող կատակը.
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:
_Հարցնողն ո՞վ է.
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:
Комментариев нет:
Отправить комментарий