понедельник, 2 мая 2011 г.

Աղվեսն ու աղջիկը (լատիշական հեքիաթ)


Աղվեսը մի աքլոր է բռնում ու նրան քարշ տալիս անտառ:Մի աղջիկ տեսնում է ու գոռում.
_Նայեցե~ք, նայեցե~ք, աղվեսը տանում է աքլորին:
Իսկ աքլորն ասում է աղվեսին.
՞նչ ես լռում, հիմար: Աղջկան ասա, որ դա քո գործը չէ, թե աղվեսն ինչ է անում աքլորին:
Բարկանում է աղվեսն աղջկա վրա ու հո~ չի գոռում.
_Իսկ քո ի~նչ գործն է :
Եվ հենց որ աղվեսը բերանը բացում է, աքլորն իսկույն դուրս է պրծում ու թռչում ծառին:
Աղվեսը դատարկաձեռն փախչում է անտառ:

Թարգմ. Ջուլիետա Ղազարյանը

Комментариев нет:

Отправить комментарий