Մի անգամ գյուղում մարդիկ սկսեցին գոռալ. «Նայեցե~ք, նայեցե~ք, աղվեսը տանում է աքլորին: Դա Ժան Շարդինգի աքլորն է»:
–Աղվես,–ասաց աքլորը, որին աղվեսը պահում էր,–իսկ դու նրանց պատասխանիր. «Հիմարներ, ձեր ի՞նչ գործն է»:
Հենց որ չար աղվեսը բերանը բացեց, աքլորը դուրս թռավ ու եկավ իր տիրոջ մոտ:
–Է~հ,–ասաց աղվեսը, սարսափելի ամաչելով, որ այսպես խայտառակվեց,–ավելի լավ է սռանց պոչ մնայի:
Հենց այդ րոպեին գյուղացիներից մեկը կացնով ուժեց հարվածեց աղվեսին և արմատից կտրեց նրա պոչը:
–Այս ի~նչ տեղ է,–գոռաց աղվեսը, լեղապատառ փախչելով,–կատակ չեն հասկանում:
Թարգմ. Ջ. Ղազարյանը
Комментариев нет:
Отправить комментарий