Հազարատոտիկը վնասեց մի տոտիկը,
Բայց դեռ քանի տոտիկ ունի հազարատոտիկը,
Միգուցե հազա±ր կամ մի փոքր ավե±լ
Շատ դժվար է բոլորը հաշվել:
Չնայած վնասել է իր մի տոտիկը,
Հանգիստ քայլում է հազարատոտիկը,
Տեսնես առաջի±նը, թե հազարերորդը
Հաշվելը կարծում եմ այստեղ ավելորդ է:
Ու հազար կոշիկ ու հազար գուլպա
Զարդարում են տոտիկները նրա,
Կամ միգուցե մի փոքր ավե±լ
Չէ± որ դժվար է բոլորը հաշվել,
Անգամ խճճվում է հազարատոտիկը.
«Հենց նոր լվացի ես իմ ո±ր տոտիկը»:
Ու ստիպված գործը նորից է անում,
Ոչ հոգնում է, ոչ էլ ծուլանում,
Չէ որ մեր հազարատոտիկը
Սիրում, փայփայում է ամեն մի տոտիկը:
Комментариев нет:
Отправить комментарий