Ամռան շոգին մեկ էլ հանկարծ
Մի փաթիլ է ընկնում ցած:
-Ցուրտ ձմեռը դեռ չի եկել,
Ինչու± ես դու մեզ հյուր եկել,-
Հարցնում է խիստ զարմացած
Մի մեծ ամբոխ` շուրջն հավաքված:
-Պոկվել եմ ես սառը ամպից,
Մոլորվել եմ իմ ճամփից,
Շոգ արևին չեմ դիմանում,
Տեսեք-տեսեք ոնց եմ հալչում:
Լաց է լինում փաթիլը խեղճ,
Ու հենց այստեղ սկսվում է վեճ,
Ինչպես օգնել փոքրիկ հյուրին,
Որոշում է վերջը ժյուրին.
«Սառնարանում նրան պահել,
Ամբողջ ձմեռ դուրս չհանել»:
Ահա այսպես առոք-փառոք,
Անց է կացնում ամառն անհոգ
Մեր փաթիլը սառնարանում,
Չէ± որ ցուրտն էլ լավ է տանում:
Комментариев нет:
Отправить комментарий