среда, 4 мая 2011 г.

ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ / Արագիլն ու աղվեսը (ռուսերենից)

1
Աղվեսը մի օր
Արագիլ եղբորը
Կանչել էր ճաշի:
–Վեր առ, մի' քաշվի,
Արագիլ եղբայր,
Վեր առ, վեր առ կեր,
Հավատա անգին,
Սպաս է կարգին:

Բայց ինչպե՞ս ուտեր.
Ափսեն տափակ էր:
Կը'տ հա' կը'տ արավ,
Բայց բան չդառավ:
Աղվեսը ելավ
Սպասը կերավ,
Բերանը սրբեց
Եվ հյուրին ասաց.
–Ներիր', արագի'լ,
Տնազ մի' անիլ,
Պատիվդ այդ չէր,
Սպասը քիչ էր:
–Տունդ շեն, աղվե'ս,
Թե հարմար գտնես,
Նեղություն քաշիր,
Եկ ինձ մոտ ճաշի:

2
Մյուս կեսօրին,
Նոր շորը հագին,
Հպարտ ու զուգված
Աղվեսը գնաց
Եղբոր մոտ ճաշի:
–Մոտ եկ, մի' քաշվիր,
Թանկագին եղբայր,
Վեր առ, վեր առ կեր,
Հավատա անգին,
Փլավ է կարգին:

Բայց ինչե՞ս ուտեր,
Ամանը խոր էր,
Երկար ու նեղլիկ:
Աղվեսը սուսիկ
Շուրջը պտտվեց,
Հոտոտեց, լիզեց,
Բայց բան չդառավ`
Միայն հոտն առավ:

Արագիլն այստեղ
Այն ամենաը նեղ,
Դատարկեց մաքրեց,
Իր եղբորն ասաց.
–Սիրելի աղվես,
Խնդրեմ ինձ ներես.
Ինչ որ ցանեցիր,
Այն էլ հնձեցիր:

Комментариев нет:

Отправить комментарий