вторник, 3 мая 2011 г.

Աղվեսն ու վագրը (տաջիկական հեքիաթ)

Մի անգամ աղվեսը մտավ անտառի խոր թփուտները: Հանկարծ դեմառդեմ դուրս պրծավ վագրը:
Աղվեսը վախեցավ ու փախավ, իսկ վագրը ընկավ նրա ետևից: Նրանք հանդիպեցին մի խոր ձորակի: Աղվեսը թռավ քարի վրա ու սկսեց աղի արցունք թափել:
Վագրը զարմացած հարցրեց.
_Ինչու՞ ես լաց լինում, աղվես ախպեր:
_Ա~խ, ի՞նչ ասեմ, երբ ձեզ տեսա, հիշեցի ձեր հորը: Նա այնքան ճարպիկ էր, որ թռչում էր նույնիսկ ամենալայն ձորակների վրայով: Վա~յ ինձ, երևի ես այլևս չեմ վայելի նրա ճարպկության հաճույքը:
Վագրը, կամենալով աղվեսի առաջ պարծենալ, թռավ ձորակի վրայով, բայց չկարողացավ, ընկավ խորխորտը և ջարդուփշուր եղավ:
_Ես այդպես էլ գիտեի. Դուք ձեր հորը չեք քաշել,_ասաց խորամանկ աղվեսը և գնաց իր ճամփով:

Թարգ. Վիրաբ Մանուկյանը

Комментариев нет:

Отправить комментарий